Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 39. Այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ հարաբերությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Այլ կոնվենցիաների և համաձայնագրերի հետ հարաբերությունը

1. Սույն Կոնվենցիան չի ազդում այլ հատուկ հարցերի վերաբերյալ միջազգային բազմակողմ կոնվենցիաներից ծագող իրավունքների ու պարտավորությունների վրա:

2. Սույն Կոնվենցիայի Կողմերը միմյանց հետ կարող են կնքել երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր այն հարցերի շուրջ, որոնք շոշափվում են սույն Կոնվենցիայում, դրա դրույթները ուժեղացնելու կամ լրացնելու նպատակներով կամ դրա սկզբունքների կիրառումը հեշտացնելու համար:

3. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն կնքել են համաձայնագիր կամ պայմանագիր սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ կամ այլ կերպ հաստատել են իրենց հարաբերությունները այս հարցերի կապակցությամբ, նրանք հնարավորություն կունենան կիրառել այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորել իրենց հարաբերությունները` սույն Կոնվենցիայի փոխարեն, եթե դա հեշտացնում է միջազգային համագործակցությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։