Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 4. Նախաքննության հատուկ լիազորություններ և միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Նախաքննության հատուկ լիազորություններ և միջոցներ

1. Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել՝ լիազորելու իրենց դատարաններին կամ այլ իրավասու մարմիններին՝ կարգադրել, որ բանկային, ֆինանսական կամ առևտրական տվյալները 2-րդ և 3-րդ հոդվածներում նշված գործողությունները կատարելու նպատակով պահանջվեն կամ կալանքի տակ դրվեն: Կողմը չի կարող բանկային գաղտնիքի պատճառաբանմամբ հրաժարվել սույն հոդվածի դրույթներն իրականացնելուց:

2. Յուրաքանչյուր Կողմ կքննարկի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցների ընդունման հարցը, որոնք հնարավորություն կտան օգտագործել նախաքննության հատուկ այնպիսի միջոցներ, որոնք կդյուրացնեն եկամուտների հայտնաբերումը և համապատասխան ապացույցների հավաքումը: Այսպիսի միջոցները կարող են ընդգրկել բանկային հաշիվների վերահսկողությունը, հեռահաղորդակցության դիտարկումը և վերահսկողությունը, մուտքը համակարգչային համակարգեր և հատուկ փաստաթղթերի ներկայացման հետ կապված այլ կարգադրությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։