Հոդված 7. Միջազգային համագործակցության հիմնական սկզբունքները և միջոցները
Հոդված 7. Միջազգային համագործակցության հիմնական սկզբունքները և միջոցները
1. Կողմերը հնարավորինս լայն ծավալով կհամագործակցեն միմյանց հետ գործիքների և եկամուտների բռնագրավման գործում՝ ելնելով նախաքննության և դատական քննության նպատակներից:
2. Յուրաքանչյուր Կողմ կընդունի անհրաժեշտ այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան պատասխանել սույն գլխի պայմանների համաձայն արվող հարցումներին, որոնք կատարվել են՝
ա) եկամուտներ կամ գործիքներ համարվող կոնկրետ գույքի բռնագրավման համար, ինչպես նաև եկամուտների արժեքին համապատասխանող գումար վճարելու պահանջից կազմված եկամուտների բռնագրավման համար,
բ) վերը նշված «ա» կետում բռնագրավման որևէ ձևի նկատմամբ նախաքննական աջակցության և նախնական միջոցների համար:
Բ ա ժ ի ն 2
Նախաքննության հետ կապված աջակցությունը