Հոդված 1. Առնչությունը այլ կոնվենցիաների հետ
Հոդված 1. Առնչությունը այլ կոնվենցիաների հետ
1) Սույն Պայմանագիրը որևէ կերպ չի վնասում գոյություն ունեցող պարտավորությունները, որոնք Պայմանավորվող կողմերն ունեն միմյանց նկատմամբ 1961թ. հոկտեմբերի 26-ին Հռոմում կնքված՝ Կատարողների, հնչյունագիր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պաշտպանություն համար միջազգային կոնվենցիայով:
2) Սույն Պայմանագրով տրամադրված պաշտպանությունը պետք է անեղծ թողնի գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի պաշտպանությունը և ոչ մի կերպ չպետք է ներազդի վերջինիս վրա: Հետևաբար, սույն Պայմանագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես նման պաշտպանությանը վնաս հասցնող:
3) Սույն Պայմանագիրը որևէ կապ չպետք է ունենա և ոչ էլ վնաս հասցնի այլ պայմանագրերով նախատեսված այլ իրավունքների և պարտավորությունների: