Հոդված 19. Իրավունքների կառավարման տեղեկատվությանը վերաբերող պարտավորությունները
Հոդված 19. Իրավունքների կառավարման տեղեկատվությանը վերաբերող պարտավորությունները
1) Պայմանավորվող կողմերը ապահովում են համապատասխան և արդյունավետ օրենսդրական միջոցներ ցանկացած անձի դեմ, ով գիտակցաբար կատարում է հետևալ գործողություններից որևէ մեկը` իմանալով, կամ քաղաքացիական միջոցների առումով՝ բավականաչափ հիմքեր ունենալով իմանալու, որ այդպիսի գործողությունը կխթանի, կնպաստի, կօգնի կամ կկոծկի սույն Պայմանագրով սահմանված որևէ իրավունքի խախտում.
i) առանց թույլտվության` հեռացնել կամ փոփոխել իրավունքների կառավարման վերաբերյալ որևէ էլեկտրոնային տեղեկատվություն,
ii) առանց թույլտվության` տարածել, տարածման նպատակով ներմուծել, եթերով հեռարձակել, հրապարակայնորեն հաղորդել կատարումները կամ նրանց կրկնօրինակները` իմանալով, որ իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը հեռացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության:
2) Սույն հոդվածի իմաստով «իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն» նշանակում է` տեղեկատվություն, որը նույնականացնում է կատարողին, կատարման կատարողին, հնչյունագիր արտադրողին, կատարման կամ հնչյունագրի նկատմամբ որևէ իրավունքի իրավատիրոջ կամ կատարման կամ հնչյունագրի օգտագործման ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն և ցանկացած համար կամ կոդ, որում պարունակվում է նման տեղեկատվություն, երբ այդ տեղեկատվության տարրերից ցանկացածը կցված է ամրագրված կատարման կրկնօրինակին, կամ ի հայտ է եկել ամրագրված կատարումը կամ հնչյունագիրը հաղորդելու կամ հանրությանը մատչելի դարձնելու կապակցությամբ: