Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Սահմանափակումներ և բացառություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Սահմանափակումներ և բացառություններ

1) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց ազգային օրենսդրությամբ կատարողների և հնչյունագրեր արտադրողների պահպանության վերաբերյալ նախատեսել այնպիսի սահմանափակումներ կամ բացառություններ, ինչպիսիք նրանք իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսում են գրական և գեղարվեստական ստեղծագործությունների առնչությամբ` հեղինակային իրավունքի պաշտպանության վերաբերյալ:

2) Պայմանավորվող կողմերը կարող են սահմանել իրավունքների որոշակի սահմանափակումներ և բացառություններ սույն Պայմանագրով նախատեսված որոշ հատուկ դեպքերի համար, որոնք վնաս չեն հասցնում կատարմանը կամ հնչյունագրի նորմալ օգտագործմանը և չհիմնավորված կերպով չեն ոտնահարում կատարողի կամ հնչյունագիր արտադրողի օրինական շահերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։