Հոդված 12. Տարածման իրավունք
Հոդված 12. Տարածման իրավունք
1) Հնչյունագիր արտադրողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու իրենց հնչյունագրերի բնօրինակը կամ կրկնօրինակները հասարակությանը մատչելի դարձնել վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով:
2) Սույն Պայմանագրով ոչինչ չի ազդում Պայմանավորվող կողմերի անկախության վրա՝ սահմանելու այն պայմանները, որոնց համաձայն 1-ին կետում նշված իրավունքի դադարեցումը կիրառվում է ամրագրված կատարման առաջին վաճառքից կամ, կատարողի թույլտվությամբ, հնչյունագրի բնօրինակի կամ կրկնօրինակի սեփականության իրավունքի այլ փոխանցումից հետո: