Հոդված 8. Տարածման իրավունք
Հոդված 8. Տարածման իրավունք
1) Կատարողներն օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու հնչյունագրերում ամրագրված կատարումների բնօրինակը կամ կրկնօրինակները հասարակությանը մատչելի դարձնել վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով:
2) Սույն Պայմանագրով ոչինչ չի ազդում Պայմանավորվող կողմերի անկախության վրա՝ սահմանելու այն պայմանները, որոնց համաձայն 1-ին կետում նշված իրավունքի դադարեցումը կիրառվում է ամրագրված կատարման առաջին վաճառքից կամ կատարողի թույլտվությամբ ամրագրված կատարման բնօրինակի կամ կրկնօրինակի սեփականության իրավունքի այլ փոխանցումից հետո: