Հոդված 4. Ազգային մոտեցում
Հոդված 4. Ազգային մոտեցում
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին, համաձայն 3-րդ հոդվածի 2-րդ կետի, այնպիսի մոտեցում, որն ինքը տրամադրում է իր քաղաքացիներին, սույն Պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքների առումով, ներառյալ սույն Պայմանագրի 15-րդ հոդվածով նախատեսված արդարացի վարձատրման իրավունքը:
2) 1-ին կետով սահմանված պարտավորությունը չի կիրառվում այն ծավալով, ինչ ծավալով մյուս Պայմանավորվող կողմը օգտագործում է այն վերապահումները, որոնք թույլատրվում են սույն Պայմանագրի 15-րդ հոդվածի 3-րդ կետով:
Գ լ ու խ II
Կատարողների իրավունքները