Հոդված 3. Սույն Պայմանագրով պահպանվող անձինք
Հոդված 3. Սույն Պայմանագրով պահպանվող անձինք
1) Պայմանավորվող կողմերը համաձայնում են սույն Պայմանագրով սահմանված այն կատարողների և հնչյունագիր արտադրողների պաշտպանության մասին, ովքեր հանդիսանում են այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ:
2) Այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ հասկացվում են այն կատարողները կամ հնչյունագիր արտադրողները, ովքեր համապատասխանում են Հռոմի կոնվենցիայով նախատեսված պահպանության տրամադրման չափանիշներին, և սույն Պայմանագրի բոլոր Պայմանավորվող կողմերը դիտվում են նաև իբրև Կոնվենցիայի մասնակից պետություններ: Նշված չափանիշների վերաբերյալ Պայմանավորվող կողմերը կիրառում են սույն Պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան սահմանումները:
3) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որն օգտվում է Հռոմի կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հնարավորություններից, նշված կոնվենցիայի 5-րդ հոդվածի նպատակով, սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածով ծանուցում է ուղարկում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) գլխավոր տնօրենին: