Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Հանրությանը հաղորդելու և հեռարձակելու համար վարձատրություն ստանալու իրավունք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Հանրությանը հաղորդելու և հեռարձակելու համար վարձատրություն ստանալու իրավունք

1) Կատարողներն ու հնչյունագիր արտադրողները օգտվում են միանվագ արդարացի վարձատրություն ստանալու իրավունքից հնչյունագրերի ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար, առևտրային նպատակով հրապարակված եթերային հեռարձակման կամ ցանկացած հրապարակային հաղորդման համար:

2) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց ազգային օրենսդրությամբ սահմանել, որ միանվագ արդարացի վարձատրություն կպահանջվի օգտագործողից՝ կատարողին կամ հնչյունագիր արտադրողին, կամ երկուսին միասին: Պայմանավորվող կողմերը իրենց ազգային օրենսդրությամբ կարող են սահմանել, որ կատարողի և հնչյունագիր արտադրողի միջև անհամաձայնության դեպքում նախատեսվեն պայմաններ, որոնց համաձայն կատարողների ու հնչյունագիր արտադրողների միջև կբաշխվի միանվագ արդարացի վարձատրությունը:

3) Ցանկացած Պայմանավորվող կողմ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ի պահ հանձնված հայտարարագրով կարող է հայտարարել, որ կկիրառի 1-ին կետի դրույթները միայն օգտագործման որոշ տեսակների դեպքում կամ կսահմանափակի դրանց կիրառումը մեկ այլ ճանապարհով կամ ընդհանրապես չի կիրառի այս դրույթները:

4) Սույն հոդվածի նպատակով հնչյունագրերը, որոնք հանրությանը մատչելի են դարձել հաղորդալարով կամ առանց հաղորդալարի, այնպիսի եղանակով, որ հասարակության անդամներին դրանք հասանելի լինեն անհատապես ընտրած ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ, կդիտվեն որպես առևտրային նպատակով լույս ընծայված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։