Հոդված 18. Տեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ պարտավորություններ
Հոդված 18. Տեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ պարտավորություններ
Պայմանավորվող կողմերն ապահովում են համապատասխան օրենսդրական պաշտպանություն և արդյունավետ օրենսդրական միջոցներ գործող տեխնոլոգիական միջոցների շրջանցումների դեմ, որոնք օգտագործվում են կատարողների ու հնչյունագիր արտադրողների կողմից՝ սույն Պայմանագրով և Բեռնի կոնվենցիայով իրենց իրավունքների իրականացման համար, և որոնք սահմանափակում են գործողություններն իրենց կատարումների կամ հնչյունագրերի նկատմամբ, և որոնք թույլատրված չեն հեղինակների կողմից կամ արգելված են օրենքով: