Հոդված 13. Վարձույթով տալու իրավունք
Հոդված 13. Վարձույթով տալու իրավունք
1) Հնչյունագիր արտադրողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու իրենց հնչյունագրերի բնօրինակը կամ կրկնօրինակները Պայմանավորվող կողմերի ազգային օրենքով սահմանված կարգով հանրությանը առևտրային նպատակով վարձույթով տալը` նույնիսկ արտադրողի կամ, նրա թույլտվությամբ, դրանց տարածումից հետո:
2) Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող կողմը, որի նկատմամբ 1994թ. ապրիլի 15-ին գործում էր և շարունակում է գործել հնչյունագիր արտադրողների արդարացի վարձատրություն ստանալու կարգը իրենց հնչյունագրերի կրկնօրինակները վարձույթով տալու համար, կարող է պահպանել այս կարգը` պայմանով, որ հնչյունագրերն առևտրային նպատակով վարձույթով տալը էական վնաս չի հասցնի հնչյունագրեր արտադրողների վերարտադրության բացառիկ իրավունքին: