Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Սահմանումներ

Սույն Պայմանագրի նպատակով՝

ա) «կատարողներ»՝ դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պարողներ և այլ անձինք, ովքեր կատարում, երգում, արտասանում, կարդում, նվագում, թարգմանում կամ այլ կերպ կատարում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններ կամ ազգային բանահյուսության արտահայտություններ:

բ) «Հնչյունագիր» նշանակում է՝ կատարման հնչյունների կամ այլ հնչյունների ամրագրումը կամ հնչյունների այլ ձևով ներկայացման ամրագրումը՝ բացի հնչյունների ամրագրման այն ձևից, որն ընդգրկված է կինեմատոգրաֆիկ կամ այլ տեսալսողական ստեղծագործություններում:

գ) «Ամրագրում» նշանակում է՝ հնչյունների մարմնավորումը կամ դրանց ներկայացումը, որը թույլ է տալիս դրանց ընկալումը, վերարտադրումը կամ համապատասխան սարքավորման օգնությամբ հաղորդումը:

դ) «Հնչյունագիր արտադրող»՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների կամ հնչյունների ներկայացման առաջին ամրագրումը:

ե) «Ամրագրված կատարման կամ հնչյունագրի լույսընծայում» նշանակում է՝ իրավատիրոջ համաձայնությամբ ամրագրված՝ կատարման կամ հնչյունագրի կրկնօրինակները հասարակությանը ողջամիտ քանակությամբ առաջարկելը:

զ) «Հեռարձակում» նշանակում է՝ պատկերների կամ հնչյունների կամ դրանց պատկերների տարածումը հասարակության մեջ` առանց հաղորդալարի. այսպիսի արբանյակային կապով տարածումը նույնպես հեռարձակում է. «հեռարձակում» է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ:

է) «Կատարման կամ հնչյունագրի հրապարակային հաղորդում» նշանակում է՝ հաղորդումը հասարակությանը ցանկացած եղանակով, բացի եթերային հեռարձակումից, հնչյունագրում ամրագրված կատարման հնչյունների կամ ուղղակի հնչյունների կամ հնչյունների ներկայացման միջոցով: 15-րդ հոդվածի նպատակով «հաղորդում հանրության»-ը ընդգրկում է հնչյունագրում ամրագրված հնչյունների կամ հնչյունների ներկայացումը հասարակության համար ունկնդրելի դարձնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։