Հոդված 30. Պայմանագրի Կողմի համար Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը
Հոդված 30. Պայմանագրի Կողմի համար Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը
Սույն Պայմանագիրը պարտադիր է.
i) 29-րդ հոդվածում հիշատակված 30 պետությունների համար՝ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից,
ii) յուրաքանչյուր այլ պետության համար՝ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին իր վավերագիրը ի պահ հանձնելու օրվանից 3 ամիս հետո,
iii) Եվրոպական համայնքի համար՝ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց 3 ամիս հետո, եթե 29-րդ հոդվածի համաձայն՝ նման փաստաթուղթն ի պահ է հանձնվել սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 3 ամիս հետո, եթե փաստաթուղթն ի պահ է հանձնվել սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ,
iv) ցանկացած այլ միջկառավարական կազմակերպության համար, որին թույլատրվել է դառնալ սույն Պայմանագրի կողմ՝ իր վավերագիրը ի պահ հանձնելուց 3 ամիս անց: