Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Կատարողների ոչ գույքային իրավունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Կատարողների ոչ գույքային իրավունքները

1) Անկախ կատարողի գույքային իրավունքներից և նույնիսկ այդ իրավունքների փոխանցման դեպքում էլ կատարողը, ինչ վերաբերում է իր չամրագրված բանավոր կատարումներին կամ հնչյունագրերում ամրագրված կատարումներին, իրավասու է պահանջել, որ իր կատարումների նկատմամբ ճանաչվի որպես կատարող, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ իրավունքի սահմանափակումը պայմանավորված է կատարման օգտագործման բնույթից, և կարող է առարկել իր կատարման ցանկացած խեղաթյուրման, աղճատման կամ այլ ձևափոխման, ինչպես նաև իր անվանը վնասող գործողությունների դեմ:

2) Իրավունքները, որոնք կատարողին տրամադրված են 1-ին կետի համաձայն, պահպանվում են նրա մահից հետո, առնվազն մինչև գույքային իրավունքների դադարման ժամկետը, և իրականացվում են այն անձանց կամ հաստատությունների կողմից, որոնք լիազորված են պաշտպանություն պահանջող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ: Այնուամենայնիվ, այն Պայմանավորվող կողմերը, որոնց օրենսդրությունը վավերացման կամ սույն Պայմանագրին միանալու պահին չի նախատեսում կատարողի մահից հետո նախորդ կետում թվարկված նրա բոլոր իրավունքների պահպանությունն ապահովող դրույթներ, կարող են սահմանել, որ այդ իրավունքների մի մասը դադարում է գործել նրա մահից հետո:

3) Իրավունքների պահպանության ապահովման միջոցները նախատեսվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ պահանջվում է պաշտպանությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։