Հոդված 9. Վարձույթով տալու իրավունք
Հոդված 9. Վարձույթով տալու իրավունք
1) Կատարողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու հնչյունագրերում ամրագրված իրենց կատարումների բնօրինակը կամ կրկնօրինակները Պայմանավորվող կողմերի ազգային օրենքով սահմանված կարգով հանրությանը առևտրային նպատակով վարձույթով տալը նույնիսկ կատարողի կամ, նրա թույլտվությամբ, դրանց տարածումից հետո:
2) Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող կողմը, որի նկատմամբ 1994թ. ապրիլի 15-ին գործում էր և շարունակում է գործել կատարողների արդարացի վարձատրություն ստանալու կարգը հնչյունագրերում ամրագրված իրենց կատարումների կրկնօրինակները վարձույթով տալու համար, կարող են պահպանել այս կարգը այն դեպքում, երբ հնչյունագրերն առևտրային նպատակով վարձույթով տալը էական վնաս չի հասցնում կատարողների վերարտադրության բացառիկ իրավունքին: