Հոդված 11
Հոդված 11
1. Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը, որը Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ունի իր գրանցված գրասենյակը, երկու երկրների միջև փոխադրում իրականացնելու համար պետք է ունենա մյուս երկրի իրավասու մարմնի կողմից տրված թույլտվություն, եթե այլ բան նախատեսված չէ 12-րդ և 13-րդ հոդվածներով, և եթե Համատեղ հանձնաժողովը այլ որոշում չի կայացրել երկկողմ փոխադրումների ոլորտում թույլտվությունից ազատելու վերաբերյալ:
2. Թույլտվությունն ուժի մեջ է ուղևորության մեկնելու և ուղևորությունից վերադառնալու ընթացքում:
3. Բեռների փոխադրումներ կատարելիս ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև վարորդների` մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելը, այնտեղ տեղաշարժվելը և մնալը, փոխադարձության սկզբունքով, կարգավորվելու է հատուկ կանոններով. նույն սկզբունքով նրանք ենթարկվելու են ստուգումների, եթե դա անհրաժեշտ է նրանց պետության անվտանգության համար: