Հոդված 13
Հոդված 13
1. Թույլտվությունը, որը գործում է ուղևորության ընթացքում մուտքի և ելքի համար, չի կարող փոխանցվել մեկ ուրիշի և իրավունք է տալիս ընկերությանը փոխադրումներ կատարել մեկ կամ մի քանի ավտոտրանսպորտային միջոցներով (բեռնատար առանց կցորդի, ավտոգնացք, ավտոբեռնատար կիսակցասայլով) այդ թույլտվության գործողության այն ժամանակահատվածի սահմաններում, որը նշված է թույլտվության մեջ և չի գերազանցում մեկ տարին:
2. Պայմանավորվող կողմերի տարածքներով կատարվող փոխադրումներն իրականացվում են առանց թույլտվության, եթե Կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել:
3. Սույն Համաձայնագրի նպատակների համար տարանցիկ են համարվում այն փոխադրումները, որոնք կատարվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով դեպի երրորդ երկիր` առանց բեռ բարձելու և բեռնաթափելու: