Հոդված 29
Հոդված 29
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման ստացման հաջորդ օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մեկ տարի և ամեն տարի ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե սույն Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին:
Ի վկայություն որի` ներքոստորագրյալները, լինելով իրենց Կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի օգոստոսի 7-ին, երկու բնօրինակով, հայերեն, իտալերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 30.11.2004թ.