Հոդված 24
Հոդված 24
1. Հաշիվների ձևակերպումը և սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող փոխադրումների ծառայությունների համար վճարումները պետք է կատարվեն փոխարկելի տարադրամով` համաձայն վճարման օրը գործող` տարադրամի շուկայական փոխարժեքի:
2. Համապատասխան փոխանցումները հարկային բոլոր պարտավորությունների կատարումից հետո պետք է իրականացվեն առանց սահմանափակումների կամ անտեղի ձգձգումների:
3. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերը վերոհիշյալ վճարումների համար կնքում են առանձին համաձայնագիր, վճարումները կատարվում են այդ համաձայնագրի դրույթների համաձայն: