Հոդված 12
Հոդված 12
1. Ներքոհիշյալ փոխադրումներով իրականացվող` Պայմանավորվող կողմերի տարածք և տարածքից դուրս բեռների ներմուծումը և հնարավոր արտահանումը կարգավորվում է գործող համապատասխան կանոններով: Այդ փոխադրումների իրականացման համար չի պահանջվում նախորդ հոդվածում նախատեսված թույլտվությունը` հետևյալ դեպքերում.
1.1. աճյունների փոխադրման.
1.2. ցուցահանդեսների համար նախատեսված բեռների փոխադրման.
1.3. ինքնաթիռների չվերթերի փոփոխման հետևանքով կամ դեպի օդանավակայան բեռների ոչ կանոնավոր փոխադրման.
1.4. օդանավակայանից կամ դեպի օդանավակայան կատարվող ուղեբեռի փոխադրումներ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված կցասայլերով, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցով.
1.5. փոստի փոխադրման.
1.6. առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ առարկաների փոխադրման. հատկապես` բնական աղետների ժամանակ.
1.7. թանկարժեք բեռների (օրինակ՝ թանկարժեք մետաղների) փոխադրման, որն իրականացվում է ավտոտրանսպորտային հատուկ միջոցներով` ոստիկանության կամ այլ ծառայության ուղեկցությամբ.
1.8. ծովագնացության և օդագնացության համար անհրաժեշտ պահեստամասերի փոխադրման.
1.9. երբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտագործման համար ոչ պիտանի ավտոտրանսպորտային միջոցը փոխարինվում է բեռների փոխադրման համար նախատեսված դատարկ ավտոտրանսպորտային միջոցով, ինչպես նաև` երբ չբեռնված, վնասված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձվում է վերանորոգումից հետո. փոխադրումը շարունակելու դեպքում նոր ավտոտրանսպորտային միջոցը կարող է օգտվել վնասված ավտոտրանսպորտային միջոցին տրված թույլտվությունից.
1.10. մեղվափեթակների և ձկնկիթների փոխադրման:
2. Սույն հոդվածով նախատեսված այն փոխադրումների ցուցակը, որոնց համար չեն պահանջվում թույլտվություններ, կարող է փոփոխվել Համատեղ հանձնաժողովի որոշմամբ:
3. Սույն հոդվածով նախատեսված փոխադրումների իրականացման ժամանակ հաշվի են առնվում տարբեր բնույթի պահանջները, որոնք նախատեսված են տվյալ բնագավառին վերաբերող հատուկ կանոններով: