Հոդված 23
Հոդված 23
1. Ժամանակավորապես ներմուծված և սույն Համաձայնագրով նախատեսված փոխադրումները կատարող ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերը ազատվում են մաքսատուրքերից և մուտքի վճարներից առանց արգելքների և սահմանափակումների` համաձայն Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված մաքսային ընթացակարգերի:
2. Փոխարինված և երկրից դուրս չարտահանված պահեստամասերի համար պետք է վճարվեն մաքսատուրքեր և մուտքի վճարներ, եթե, ներմուծվող երկրի օրենսդրության համաձայն, այդ պահեստամասերը անվճար չեն հանձնվել այդ երկրին կամ շահագրգիռ անձանց հաշվին չեն ոչնչացվել մաքսային հսկողության ժամանակ: