Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագրի նպատակների համար ոչ կանոնավոր փոխադրումներ են համարվում.
1. նույն ուղևորների փոխադրումը նույն ավտոտրանսպորտային միջոցով ամբողջ ուղևորության ընթացքում, որը պետք է սկսվի և ավարտվի այն երկրի տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը (փակ դռներով փոխադրում).
2. մյուս Պայմանավորվող կողմի տարածք ուղևորների փոխադրումը և առանց ուղևորների վերադարձը այն երկիր, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը (վերադարձ առանց ուղևորների).
3. մյուս Պայմանավորվող կողմի տարածքից առանց ուղևորների իրականացվող փոխադրում, որով ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկիր են փոխադրվում փոխադրողի և պատվիրատուի միջև նախնական համաձայնությամբ կազմված խմբեր (մեկնում առանց ուղևորների):