Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փոխադրումները, այդ թվում` տարանցիկ փոխադրումները, իրականացվում են առանց որևէ թույլտվության:
2. Այդ դեպքերում ավտոտրանսպորտային միջոցի (ավտոբուսի) վարորդը պետք է ունենա ուղևորների անունները պարունակող ցուցակ:
3. Անսարք ավտոտրանսպորտային միջոցը (ավտոբուսը) կարող է փոխարինվել այլ ավտոբուսով առանց թույլտվության` Համատեղ հանձնաժողովի կողմից հաստատված կարգի համաձայն:
4. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքում այն երկրի իրավասու մարմինը, որի տարածքում գտնվում է փոխադրում իրականացնող ընկերության գրանցված գրասենյակը, պետք է թույլտվություն խնդրի մյուս Պայմանավորվող կողմից: Համապատասխան մարմիններն ամեն տարի միմյանց պետք է փոխանցեն սույն Համաձայնագրի 26-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի կողմից սահմանված թույլտվությունների քվոտաները:
1.5. Ավտոբուսով կատարվող այլ փոխադրումներ