Հոդված 26
Հոդված 26
1. Սույն Համաձայնագրի կիրառման և այլ խնդիրների լուծման համար Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինների ներկայացուցիչներից ստեղծվում է Համատեղ հանձնաժողով, որի խնդիրներն են.
1.1. կարծիք հայտնել ուղևորների կանոնավոր փոխադրումների վերաբերյալ` այդ փոխադրումների իրականացման ուղիների և միջոցների երկկողմ համաձայնեցմամբ.
1.2. համատեղ որոշել ուղևորների և բեռների համար անհրաժեշտ այն թույլտվությունների քանակը, որոնք նախատեսված են 8-րդ, 9-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով, կամ` առանց թույլտվության երկկողմ փոխադրումներ կատարելու հարցը.
1.3. որոշել 5-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված թույլտվությունների տեսակները և այդ թույլտվությունները տալու ուղիներն ու եղանակները,
1.4 լուծել սույն Համաձայնագրի կիրառման հետևանքով առաջացած խնդիրները և հարցերը.
1.5 ձեռնարկել միջոցներ, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացմանը.
1.6 քննարկել հարկային բնագավառում փոխադարձության սկզբունքով այնպիսի բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները, որոնք թույլատրվում են երկու երկրներում գործող օրենսդրությամբ:
2. Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները կնշանակեն ներկայացուցիչների, որոնց մասնակցությամբ Համատեղ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն պարբերաբար` երկու երկրների տարածքներում, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով: