Հոդված 18
Հոդված 18
Հիմք ընդունելով այն երկրում գործող պատժամիջոցները, որտեղ կատարվել է խախտումը, եթե մի Պայմանավորվող կողմի տարածքում կատարվել է սույն Համաձայնագրի դրույթների խախտում, ապա այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին ծանուցելով, կիրառում է հետևյալ պատժամիջոցներից մեկը.
1) նախազգուշացում.
2) ծանուցագիր` նախազգուշացումով, որ կրկին խախտումներ կատարելու դեպքում կկիրառվեն ներքոհիշյալ 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված պատժամիջոցները.
3) ուղևորների և բեռների փոխադրումներ կատարելու թույլտվության գործողության ժամանակավոր դադարեցում այն երկրում, որտեղ կատարվել է խախտումը.
4) ուղևորների և բեռների փոխադրումներ կատարելու թույլտվության չեղյալ համարում այն երկրում, որտեղ կատարվել է խախտումը: