Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար կանոնավոր փոխադրումներ են համարվում ուղևորների այն փոխադրումները, որոնք կատարվում են ավտոբուսով, սահմանված երթուղով` հաստատված, նախօրոք հրատարակված ժամանակացույցերի և սակագների համաձայն:
2. Կանոնավոր փոխադրումների դեպքում թույլատրվում է ուղևորներ նստեցնել և իջեցնել վերջնակետում և այլ հաստատված կետերում:
3. Փոխադրման նպատակներով անհրաժեշտ է ցանկացած ուղևորի տրանսպորտային միջոց նստեցնել, եթե մեկնման կետերում և կանգառներում կան նստելատեղեր` սույն Համաձայնագրի դրույթների և ուղևորների փոխադրումներին վերաբերող ազգային օրենքների համաձայն: