Հոդված 10
Հոդված 10
1. Ավտոբուսով կատարվող բոլոր այլ փոխադրումների համար, որոնք նախատեսված չեն սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում, ամեն անգամ անհրաժեշտ է նախօրոք ստանալ թույլտվություն, որը տրվում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից:
2. Թույլտվությունը տրվում է ընկերությանը այն դիմումի հիման վրա, որը ներկայացվում է Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:
3. Դիմումի մեջ պետք է նշվեն ուղևորության վերջնակետը, երթուղին, ուղևորության նպատակը, օգտագործվող տրանսպորտային միջոցը և այլ տեղեկություններ, որոնք փոխհամաձայնությամբ կարող են պահանջվել Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ստացված դիմումները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոխանցում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:
5. Մյուս Կողմի իրավասու մարմինը իր որոշման մասին պետք է հայտնի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
6. Մյուս Պայմանավորվող կողմի դրական պատասխանն ստանալուց հետո այն երկրի իրավասու մարմինը, որտեղ գտնվում է խնդրանք ներկայացրած ընկերության գրանցված գրասենյակը, տալիս է համապատասխան թույլտվություն:
II . Բեռների փոխադրումներ
2.1. Փոխադրումներ երկու երկրների միջև. տարանցիկ փոխադրումներ