Հոդված 14
Հոդված 14
1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափվելու դեպքում արգելվում է այդ տարածքում բեռներ բարձել:
2. Անհրաժեշտության դեպքում արգելվում է նաև Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողներին փոխադրումներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի և երրորդ երկրի միջև, եթե այլ որոշում չի ընդունվել Համատեղ հանձնաժողովի կողմից, որը սահմանում է թույլտվությունների քվոտաները, և եթե երրորդ երկրի կողմից չի տրվել հատուկ թույլտվություն:
III. Ընդհանուր դրույթներ