Հոդված 21
Հոդված 21
1. Վարորդը և ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի մյուս անդամները, ազատվելով մաքսատուրքերից և մուտքի վճարներից, կարող են ժամանակավորապես ներմուծել խելամիտ քանակությամբ առարկաներ, որոնք նախատեսված են անձնական օգտագործման համար և անհրաժեշտ են ուղևորության ընթացքում, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ժամանակահատվածին համապատասխան, պայմանով, որ այդ առարկաները չեն փոխանցվի այլ անձանց:
2. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող մաքսային կանոնների համաձայն` անձնական օգտագործման համար ներմուծվող սննդամթերքը և քիչ քանակությամբ ծխախոտը, սիգարները ազատվում են մաքսատուրքերից և մուտքի վճարներից:
3. Այս իրավունքները տրամադրվում են մաքսային մարմինների կողմից հաստատված այն պայմանների համաձայն, որոնք վերաբերում են ուղևորության մասնակիցների անձնական օգտագործման առարկաների ժամանակավոր ներմուծմանը: