Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Կանոնավոր փոխադրումներն իրականացվում են հատուկ թույլտվության հիման վրա, որը չի կարող փոխանցվել որևէ մեկին:

2. Փոխադարձության սկզբունքով` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից տրվում է թույլտվություն երթուղու այն հատվածի համար, որն անցնում է համապատասխան Կողմերի տարածքներով, եթե այդ մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել:

3. Թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Համատեղ հանձնաժողովի ընդհանուր համաձայնությամբ:

4. Կանոնավոր փոխադրումների իրականացման համար թույլտվությունը տրվում է դիմումի հիման վրա, որը ընկերության կողմից ներկայացվում է այն Պայմանավորվող կողմի համապատասխան մարմնին, որի տարածքում գտնվում է այդ ընկերության գրանցված գրասենյակը:

5. Դիմումի մեջ պետք է ընդգրկված լինեն տեղեկություններ երթուղու, ամբողջ տարվա ժամանակացույցի և սակագների մասին, որոնք որոշվում են Համատեղ հանձնաժողովի ընդհանուր համաձայնությամբ, և այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք կարող են պահանջվել Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից: Դիմումի մեջ պետք է ընդգրկել երթուղու սխեման` նշելով կանգառները և կիլոմետրաժը:

6. Մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները դիմումները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոխանցում են մյուս Կողմի իրավասու մարմիններին:

7. Դիմումները պետք է հաստատվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` Համատեղ հանձնաժողովի որոշումների հիման վրա:

8. Փոխադրումների ժամանակ թույլտվության բնօրինակը պետք է գտնվի կանոնավոր փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։