Գլուխ 2 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ
Հոդված 16. Օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը
Հոդված 16. Օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը
Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացու ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնում են ներքին գործերի նախարարության մարմինները` հանրապետությունում նրա բնակության իրավունքը հաստատող, ինչպես նաև բնակելի տարածությունը նրա կողմից զբաղեցնելու մասին փաստաթղթերի հիման վրա:
Հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան կամ զբոսաշրջիկային այլ հանգրվան ժամանած օտարերկրյա քաղաքացու հաշվառումն իրականացնում է տվյալ հիմնարկը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահմանված կարգով:
Հաշվառման համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է տուրք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով: