Գլուխ 2 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ
Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը
Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը
Օտարերկրյա քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետություն մուտք գործել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանակետերում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից տրված մուտքի արտոնագրի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը և Հայաստանի Հանրապետությունից ելքը կարգավորվում է սույն օրենքով սահմանված կարգով: