Գլուխ 3 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակները
Հոդված 18. Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակները
Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է օտարերկրյա քաղաքացու կացության չորս կարգավիճակ` ժամանակավոր, սովորական, հատուկ և բացառիկ:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին միաժամանակ չի կարող ունենալ կացության մեկից ավելի կարգավիճակ: