Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարումը
Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարումը
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից կարող է վտարվել վարչական կարգով, եթե նրա գործունեությունը սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին և բարքերին, քաղաքացիների իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: