Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-10-22-ից մինչև 2001-10-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. Կացության ժամանակավոր կարգավիճակ

գործել է մինչև 2001-10-31Բացել ARLIS-ում

Հոդված 19. Կացության ժամանակավոր կարգավիճակ

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է պայմանագրային հիմքով կամ անձնական նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության պետական, կրոնական կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողներին, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև օտարերկրյա լրագրողներին, հետազոտողներին, հասարակական կամ կրոնական ծառայության հրավիրված անձանց:

Կացության ժամանակավոր կարգավիճակ կարող է տրվել նաև քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող անձանց, որոնց հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել ներքին գործերի նախարարության որոշմամբ: Այդ անձինք ազատվում են մուտքի արտոնագրի համար տուրքի վճարումից:

Կացության ժամանակավոր կարգավիճակ տրվում է մինչև մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։