Գլուխ 2 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ
Հոդված 7. Մուտքի արտոնագրի տեսակները և ժամանակները
Հոդված 7. Մուտքի արտոնագրի տեսակները և ժամանակները
Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացուն տրվում են հետևյալ մուտքի արտոնագրերը`
ա) մուտքի տարանցիկ արտոնագիր` մինչև երեք օր ժամկետով.
բ) մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր` մինչև քսանմեկ օր ժամկետով.
գ) մուտքի երկարաժամկետ արտոնագիր` մինչև երեք ամիս ժամկետով.
դ) մուտքի դիվանագիտական արտոնագիր: