Գլուխ 4 · ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 29. Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 29. Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
Կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ունի աշխատանքի իրավունք, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով:
Նա ազատվում է մուտքի արտոնագրի վճարից:
Կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձը պարտավոր է տարին մեկ անգամ ներկայանալ արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմին` հաշվառման համար: