Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-10-22-ից մինչև 2001-10-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 33. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման կարգը

գործել է մինչև 2001-10-31Բացել ARLIS-ում

Հոդված 33. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման կարգը

Վարչական կարգով օտարերկրյա քաղաքացու վտարման մասին որոշումը, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների, ընդունում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը` իր կողմից կազմված հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունի օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցիչը:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Վարչական վտարման մասին որոշումը կարող է յոթնօրյա ժամկետում գանգատարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին` վտարվող օտարերկրյա քաղաքացու կամ նրա շահերը պաշտպանող պետության ներկայացուցչի կողմից:

Հայաստանի Հանրապետության վարչապետն իր որոշման մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում է գանգատարկողին:

Վարչական կարգով վտարված օտարերկրյա քաղաքացին կարող է վերադառնալ միայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի, իսկ կացության բացառիկ կարգավիճակ ունեցողը` արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։