Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-10-22-ից մինչև 2001-10-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Կացության սովորական կարգավիճակ

գործել է մինչև 2001-10-31Բացել ARLIS-ում

Հոդված 20. Կացության սովորական կարգավիճակ

Կացության սովորական կարգավիճակ կարող է տրվել դիմում ներկայացրած յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացու:

Կացության սովորական կարգավիճակ առաջնահերթ կարգով կարող է տրվել օտարերկրյա այն քաղաքացուն, որը`

ա) օրինական կարգով երեք տարուց ավել բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

բ) Հայաստանի Հանրապետության նախկին քաղաքացի է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգական (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

գ) ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական ԲՈՒՀ.

դ) ունի փախստականի կարգավիճակ:

Կացության սովորական կարգավիճակ տրվում է մինչև երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։