Գլուխ 2 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ
Հոդված 8. Մուտքի արտոնագրի ժամկետների երկարաձգման կարգը
Հոդված 8. Մուտքի արտոնագրի ժամկետների երկարաձգման կարգը
Դիվանագիտական և զբոսաշրջիկային մուտքի արտոնագրերը տրվում են միանգամյա, իսկ տարանցիկ և երկարաժամկետ մուտքի արտոնագրերը` նաև բազմակի գործածության համար:
Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա քաղաքացու մուտքի արտոնագրի ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու անգամ` յուրաքանչյուր դեպքում մուտքի արտոնագրի ժամկետի մեկ երրորդի չափով:
Մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների, իսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից: