Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի սկզբունքները
Հոդված 2. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի սկզբունքները
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում օգտվում է միջազգային իրավունքի նորմերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքները, հարգել նրա ժողովրդի ազգային սովորույթները և ավանդույթները: