Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-10-22-ից մինչև 2001-10-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 26. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2001-10-31Բացել ARLIS-ում

Հոդված 26. Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքները և պարտականությունները

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունք ունի ժառանգելու, կտակելու կամ նվիրաբերելու իր սեփականությունը, օգտվելու ապահովագրական, թաղման և այլ ծառայություններից, անդամակցելու բարեգործական, մշակութային, արհմիութենական, մարզական և այլ հասարակական կազմակերպությունների:

Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին կարող է անդամակցել Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպություններին:

Կացության կարգավիճակը օտարերկրյա քաղաքացուն տալիս է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունք:

Կացության ժամանակավոր, սովորական և հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետություն հրավիրել իր մերձավոր ազգականներին: Հրավերի փաստաթղթեր տալու դիմաց գանձվում է վճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:

Կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու` այլ անձանց Հայաստանի Հանրապետություն հրավիրելու իրավունքը կարգավորվում է միջազգային պայմանագրերով:

(26-րդ հոդվածը փոփ. 22.10.96 ՀՕ-82)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։