Հոդված 27. Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 27. Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի իրավունք ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը և Հայաստանի Հանրապետությունից ելքը չի սահմանափակվում: Ամեն անգամ մուտք գործելիս նա Հայաստանի Հանրապետության սահմանակետերում վճարում է մուտքի արտոնագրի վճար:
Օտարերկրացի ուսանողը ազատվում է մուտքի արտոնագրի վճարից:
Օտարերկրացի ուսանողի արտերկրյա երթևեկության իրավունքը կանոնավորվում է ուսումնական հաստատության կողմից թույլատրված ժամկետով:
Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր կացության ժամկետում մեկ անգամ կարող է ներմուծել անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա:
Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին առանց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության իրավունք չունի խախտել կամ փոխել կացության նպատակը:
Կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին իր ֆինանսական, տնտեսական, առևտրական գործարքները կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: