Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-10-22-ից մինչև 2001-10-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 31. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվությունը

գործել է մինչև 2001-10-31Բացել ARLIS-ում

Հոդված 31. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվությունը

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացին օրենքի առջև կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետությունում կացության սահմանված կարգը խախտելու, առանց կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, հաշվառման սահմանված կարգը խախտելու, կացության կամ մուտքի արտոնագրի ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունից չհեռանալու, մաքսային կանոններին չենթարկվելու դեպքերում օտարերկրյա քաղաքացին ենթարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։