Հոդված 34. Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը
Հոդված 34. Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից արտաքսվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Հայաստանի Հանրապետության դատարանը օտարերկրյա քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից արտաքսումը կարող է նշանակել որպես լրացուցիչ պատիժ: Եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցում երկու տարին, այն կարող է փոխարինվել Հայաստանի Հանրապետությունից արտաքսմամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է օտարերկրյա քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության դատարանի նշանակած ազատազրկման պատիժը կամ նրա մի մասը փոխարինել Հայաստանի Հանրապետությունից արտաքսմամբ:
Օտարերկրյա քաղաքացուն արտաքսելու մասին դատարանը տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղյակ է պահում քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցչությանը: