Հոդված 11. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Արտոնագրատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելել արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտն օգտագործել առանց իր թույլտվության, ինչպես նաև օգտագործել իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները:
2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքը ծագում է արտոնագիր տալու մասին տեղեկությունների պաշտոնական հրատարակման օրվանից:
3. Մի քանի անձանց պատկանող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի պաշտպանվող օբյեկտն օգտագործել իր հայեցողությամբ, սակայն իրավունք չունի առանց մյուս արտոնագրատերերի համաձայնության արտոնագիրը զիջել այլ անձանց կամ տալ օգտագործման թույլտվություն (լիցենզիա):
4. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում արտոնագրով պահպանվող օբյեկտի օգտագործումն առանց արտոնագրատիրոջ թույլտվության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Արտոնագրատերն իրավունք ունի արտոնագիրը զիջել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի: Զիջման մասին պայմանագիրը գրանցվում է գերատեսչությունում: Չգրանցված պայմանագիրն անվավեր է: