Հոդված 15. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼԸ
Հոդված 15. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼԸ
1. Արդյունաբերական սեփականության արտոնագրված օբյեկտն այլ անձինք կարող են օգտագործել միայն արտոնագրատիրոջ թույլտվությամբ` լիցենզային պայմանագրի հիման վրա:
2. Արտոնագրատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրով պարտավորվում է մեկ այլ անձի (լիցենզառու) իրավունք տալ արտոնագրով պաշտպանված օբյեկտն օգտագործել պայմանագրով նախատեսված ծավալով, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին մուծել պայմանագրով սահմանված վճարումներն ու իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:
3. Բացառիկ լիցենզիայի դեպքում արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում, ընդ որում, լիցենզատուն պահպանում է արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:
4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը լիցենզառուին փոխանցելով, պահպանում է արտոնագրից բխող բոլոր իրավունքները, այդ թվում նաև` երրորդ անձանց լիցենզիա տալու իրավունքը:
5. Արտոնագրատերը կարող է դիմել գերատեսչություն` արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Այդ հայտարարության հրապարակմանը հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու տուրքը նվազեցվում է: Բաց լիցենզիա ձեռք բերելու ցանկություն հայտնած անձը պարտավոր է արտոնագրատիրոջ հետ պայմանագիր կնքել վճարումների մասին: Բաց լիցենզիայի իրավունք ընձեռելու մասին արտոնագրատիրոջ դիմումը ենթակա չէ հետկանչման:
6. Գերատեսչությունում չգրանցված լիցենզային պայմանագիրն անվավեր է:
7. Պայմանագրի խախտման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով: