Հոդված 18. ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԱՐԿԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 18. ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԱՐԿԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը (հայտը) գերատեսչություն է ներկայացնում հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը (հայտատուն):
2. Հայտի դիմումը ներկայացվում է հայոց լեզվով:
3. Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում դրանց հայերեն թարգմանությունը`
1) Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են կցել այդ փաստաթղթերին.
2) օտարերկրյա հայտատուները պարտավոր են գերատեսչություն ներկայացնել հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Հայտը կարող է ներկայացվել գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
5. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու հետ կապված գործերը վարում են գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:
6. Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է հայտատուի տված լիազորագրով, որը կարող է գերատեսչություն ներկայացվել հայտին կից կամ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրությամբ:
8. Արտոնագրային հավատարմագրերի գրանցման կարգը սահմանում է գերատեսչությունը:
(18-րդ հոդվածը խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)